Գլխավոր Ավելին

Անվճար կոնսուլտացիաներ՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկան Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ փետրվարի 3-ին հայտարարում է բաց դռների օր: Այդ օրը Օնկոլոգիայի կլինիկայի բոլոր բժիշկները անվճար խորհրդատվություններ են անելու:

Ցանկացողները կարող են նախապես գրանցվել՝ զանգահարելով 099116030 հեռախոսահամարին:

Անվճար խորհրդատվությունների համար կարող են գրանցվել բոլոր այն քաղաքացիների, որոնց մոտ արդեն ախտորոշվել է քաղցկեղ, նրանք, ովքեր հետազոտությունների փուլում են կամ արդեն իսկ հաղթահարել են քաղցկեղը եւ գտնվում են բժշկական հսկողության տակ:

×
facebook sharing button facebook